Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը գրում է.
«Արդեն 3 ամիս է, ինչ հազարից ավել ադրբեջանական զինվորներ գտնվում Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանությունը սկզբից հերքում էր, հետո իբր բանակցում, հիմա էլ համակերպվել է, ասես դա նորմալ երևույթ ա, մարդ են էլի, թող մնան։ Այսօր այդ տարածքում ունենք 2 կորած զինծառայող, որոնց հետ կապ չկա երեկվանից, ուստի ամենայն հավանականությամբ նրանք գերեվարվել են։ Ի՞նչ է անում իշխանությունը Սյունիքում։ Հերթով ձերբակալում է պատերազմի ժամանակ Սյունիքը պաշտպանած համայնքապետերին, ծառայությունից ազատում ուժեղ հրամանատարների, ռեպրեսիվ գործողություններ ծավալում Սյունիքի և ողջ երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ինչպես կարելի է մեկնաբանել այս գործողությունները։ Ինձ համար պատասխանն ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»։