Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում գործում է հանցավոր իշխանության կամ իշխանությունը բռնազավթած մի խմբի կամայական վարքագիծ այն մարդկանց դեմ, ովքեր համարձակություն են ունեցել դեմ արտահայտվել ազգադավ վարքագծին, գործողություններին և մարդկանց. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի առջև լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք՝ ասօր, ժամը 20:00-ից սկսած, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենում Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությունը:
«Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, առնվազն ոչ միայն ազնիվ մարդկանց ընդվզումը պետք է առաջացնի Հայաստանում, այլ նաև բոլոր այն միջազգային կառույցների ու կազմակերպությունների, որոնք այլ դեպքերում կուրծք են ծեծում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ այսօր լռել են, կամ համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը հետևողականորեն գնում է տոտալ դիկտատուրայի ռեժիմի հաստատման»,- փաստեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.