կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 18:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո, դիկտատուրայի կարիք կա, այն դիկտատուրայի, որը բարոյականության, պետականության դիկտատուրա է. Հրաչյա Պապինյան

Տարիներ առաջ հպարտանում էինք, որ հենց մեր սերնդին  վիճակվել վերջին 800 տարում կառուցել հայոց անկախ պետականությունը եւ մեր ուսերին կրել այդ ծանր ու հաճելի բեռը: Բայց պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ վերջին տարիներին կործանվել է ամեն բան. հոգեկան ծանր ապրումների այդ օրերին ինչպես հազարավորների, այնպես էլ իմ մտքով էր անցնում՝ ինքնասպանություն գործել, որովեհետեւ եթե հիշում եք, այսօրվա վարչապետը տարիներ առաջ անիծում էր մեր այն պապերին, որոնք այսպիսի ժառանգություն, այսպիսի երկիր են թողել մեզ, եւ ես հասկանում էի, որ այդ ծանր անեծքը մեր ապագա սերունդներին է բաժին ընկնելու,-ըստ Yerkir.am-ի, Վանաձորում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանրահավաքի ժամանակ հայտարարեց լրագրող, թատերագետ Հրաչյա Պապինյանը:

Նա նշեց, որ այդ օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն արեց, այն հավատ ներշնչեց, որ կարելի է կանգնեցնել կործանումը, կծլարձակի հայոց կենաց ծառը, անհրաժեշտ է միայն հանրության վստահությունը վայելող ուժեղ ձեռք:

«2000 թվականից եղել եմ Հանրային հեռուստաընկերության լուրերի թղթակիցն եմ եղել Լոռիում, 2003-ից էլ վարել եմ «Կարծիք» հաղորդումը: Պարոն նախագահ, Ձեր կառավարման տարիներին երկայնությամբ ու լայնությամբ կտրել-անցել եմ Հայաստանը, Արցախը, տեսել ամուր պետականության կերտման դժվարին ճանապարհը, բանակի հզորացման, Արցախի շենացման բարդ ուղին: Այո, դիկտատուրայի կարիք կա, այն դիկտատուրայի, որը բարոյականության, պետականության, օրենքի ու օրինականության, մարդկայնության, ազգային արժեքների դիկտատուրա է,-նշեց Հրաչյա Պապինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում