Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեմ քվեարկեցին, ոչ թե այն պատճառով, որ այն վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին ընդդիմադիր, ազատ. խորհրդարանական ճեպազրույցների ժամին պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում ընդդիմության` կառավարության ծրագրին դեմ քվեարկելու փաստը ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել»,- կարծիք հայտնեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը, այդ թվում` «Ելք»-ը, նախկինում կաշկանդված է եղել քվեարկությունների ժամանակ, Նազարյանը պատասխանեց, թե խոսքն ոչ թե «Ելք»-ի, այլ մյուս ուժերի մասին: «Եղել են ուժեր, որ կաշկադված են եղել: Թե որո՞նք, չեմ մանրամասնի այժմ»,- ասաց նա:
Հարցին` ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ լսել ԲՀԿ-ին և նրանց առաջարկները մյուս ընդդիմադիր ուժի հետ քննարկել ու ներառել ծրագրում, քանի որ ԲՀԿ-ն ծրագրի քննարկման օրերին պնդում էր, որ կողմ կքվեարկի ծրագրին, եթե իրենց առաջարկները տեղ գտնեն այնտեղ կամ գոնե լինի բանավոր պայմանավորվածություն այդ մասին, Նազարյանը պատասխանեց, որ եթե լավ առաջարկներ են, ապա կառավարությունն անպայման կներառի դրանք:
Խոսելով ընդդիմության քննադատությունների մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրանք բովանդակային չէին, ու երբ ինքը փորձում է հիշել այդ քննադատությունները, ապա միակ բառը, որ մտաբերում է՝ «մուննաթ գալն է»: Ավելին, ըստ բանախոսի, «փոքր-ինչ սնանկ էր նրանց կողմից հնչեցված քննադատությունը»: