|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկիրը, այդ թվում`Արցախը, տնտեսական շրջանների բաժանելու մասին:
Ադրբեջանի նոր բաժանումը, ըստ «Ազերթաջ»-ի, կապված է «այդ տարածքների հավասար զարգացման ապահովման հետ` դրանց հարուստ տնտեսական ներուժի, բնական ռեսուրսների և զբոսաշրջության լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ»:
Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 14 շրջան:
Մասնավորապես, այսպես կոչված, «Ղարաբաղի տնտեսական շրջանը» ներառում է Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Ֆիզուլի), Թերթերի, Մարտունու (Խոջավենդ), Իվանյանի (Խոջալու), Աղջաբեդի և Բարդայի շրջանները և նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը:
Այսպես կոչված՝ «Արևելյան Զանգեզուր» շրջանը ներառում է Ջրականը, Քարվաճառը (Շահումյանի շրջանի մի մասը), Քաշունիքի, Քաշաթաղի և Կովսականի շրջանները:
Ուշագրավ է հենց այս՝ «Արևելյան Զանգեզուր» կոչված շրջանի առկայության փաստը, քանի որ եթե կա արևելյանը, կան նաև հեռահար՝ «Արևմտյան Զանգեզուրի» նպատակներ, որն արդեն ընդգրկելու է ՀՀ Սյունիքի մարզի տարածքը։