|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ թագավորության ռազմանավերը բոլոր իրավունքներն ունեն մուտք գործելու «Ուկրաինայի տարածքային ջրեր». հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մեկնաբանելով հունիսի կեսին Ռուսաստանի պետական սահմանը խախտած Defender ռազմանավի հետ կապված իրավիճակը՝ նախարարը նշել է, որ նավը գնում էր ամենակարճ և ուղիղ երթուղով:
«Սա միջազգայնորեն ճանաչված շարժման ուղի է: Մենք բոլոր իրավունքներն ունենք ազատորեն անցնելու Ուկրաինայի տարածքային ջրերով` համաձայն միջազգային իրավունքի: Մենք կշարունակենք դա անել»,- ասել է Ռաաբը:
Նա նաև լիակատար աջակցություն է հայտնել ռազմանավի անձնակազմի գործողություններին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ բրիտանական Defender-ը հատել է երկրի պետական սահմանը Ղրիմի մերձակայքում և մտել է ռուսական ջրեր՝ երեք կիլոմետր խորությամբ: Արտասահմանյան նավը լքել է ռուսական տարածքը սահմանային պարեկային նավի նախազգուշական կրակից հետո, իսկ Սու-24Մ-ը «նախազգուշական ռմբակոծություն» է կատարել նավի ուղղությամբ։
BBC-ի լրագրողը, որը դեպքի պահին գտնվել է բրիտանական նավին, խոստովանել է, որ նավը դիտավորյալ է մտել Ռուսաստանի տարածքային ջրեր:
Դեպքից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մոսկվայում Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտին և խիստ բողոք հայտնել նրան: