|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ երկիրը մեծ աղետի եզրին է տնտեսական ճգնաժամի պատճառով:
Բեյրութում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դիաբը նշել է, որ Լիբանանը ներկայումս ապրում է երկրի պատմության մեջ աննախադեպ տնտեսական և ֆինանսական ճգնաժամ, որը շուտով կհանգեցնի մեծ աղետի:
«Մինչ մենք նստած ենք այստեղ, բենզալցակայանների առջև հերթեր են, մարդիկ դեղատներով շրջում են՝ դեղեր փնտրելու համար, և լիբանանցիները ստիպված են առանց լույսի նստել իրենց տներում»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Լիբանանը մտել է մութ թունել, մարդկանց տառապանքներն իսկական ողբերգություն են դարձել: Վարչապետը շեշտել է, որ, ներկայիս իրավիճակի ֆոնին, երկիրը մեծ աղետի եզրին է:
«Դա արդեն ակնհայտ է՝ Լիբանանն ու լիբանանցիները աղետի եզրին են: Սակայն այս ողբերգության հետևանքները կզգացվեն ոչ միայն մեր երկրում, այլ նաև արտերկրում: Ոչ ոք չի կարող խուսափել Լիբանանի փլուզման հետևանքներից»,- ասել է Դիաբը: