կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 12:50
Քաղաքական

8000-անոց բանակ ունեմ. Տիգրան Կարապետյան

8000-անոց բանակ ունեմ. Տիգրան Կարապետյան

Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը չեզոք վերաբերմունք ունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ բարեփոխումների փաթեթում կան թե\' դրական, թե\' բացասական դրույթներ:

«Դրականն այն է, որ ընտրության համակարգը փոխվում է, և միայն համամասնականով կընտրեն: Իսկ որպես բացասական դրույթ կարող եմ նշել, օրինակ, խորհրդարանական կառավարման անցնելը: Մի բան էլ ասեմ` եթե իշխանությունը մտքին դրել է մի հարց առաջ տանել, նա կհասնի իր ուզածին»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց նաև, որ այս պահին կարևորն անարդարության վերացումն է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ըմբոստանա անարդարության դեմ:

Yerkir.am-ի հարցին, թե ո՞ր օղակում կամ պաշտոնում կուզենար իրեն տեսնել, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ մի պաշտոնում ինձ չեմ տեսնում, բայց կուզեի` կուսակցությունս առաջին շարքերում լիներ: Ես 8000-անոց բանակ ունեմ, կուսակցության անդամներից յուրաքանչյուրին անձամբ եմ ճանաչում, ամեն օր զանգում` իմ դիրքորոշումն են հարցնում այս կամ այն հարցի վերաբերյալ»: