կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 15:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պողպատե մանդատը անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն․ Աննա Գրիգորյան

Երբ ԱԱԾ և Ոստիկանության աշխատակիցները զինված, դիմակներով ներխուժեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք ճանապարհը խառնել էին՝ ի սկզբանե պետք է գնային Սեւ լիճ, որովհետեւ այնտեղ են մեր թշնամիները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշեց, որ մարդկանց տեռորի են ենթարկում, ինչ-որ ցուցմունքներ են կորզում, ինչն անհասկանալի է:

«Մարդիկ ահ ու սարսափով են այնտեղ գտնվում: Պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետեւ նման քայլից հետո ո՞ր մի ներդրողը կցանկանա ներդրում անել Հայաստանում»,-ասաց նա:

Խոսվում է ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին՝ նշեցին լրագրողները։ Աննա Գրիգորյանը հակադարձեց՝ բիզնեսմենը, որն այսօր նախարար է դարձել, ի՞նչ է կարծում, դա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողների համար, երբ դու արտաքին ներդրողներին պատկանող կապիտալով ընկերությունը պատրաստվում ես ազգայնացնել:

«Ե՛վ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, և այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ»,-ասաց նա։

Պատգամավորի համար անհասկանալի է՝ այդ պողպատե մանդատը ինչո՞ւ չի կիրառվում, երբ Ալիեւը հոխորտում է, թե Զանգեզուրը ադրբեջանական է:

«Այսինքն, այս պահին, երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի ղեկավարը խոսում է նաեւ Հայաստանի օպուկացիայի մասին եւ սրան ի պատասխան պողպատե մանդատը աշխատում է բացառապես Հայաստանի եւ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․