Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ 39 օր է, ինչ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը համարվում է անհետ կորած։ Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ, շարունակվում են որոնողական աշխատանքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Մեկ ամիս առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավելել էր, որ զինծառայողին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ առկա չէ: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ։
Տավուշի մարզի Կողբ գյուղի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն էլ զինծառայողի՝ անհետ կորելուց մեկ շաբաթ անց հայտնել էր, որ զինծառայողին փնտրում են, չեն գտնում։ Մկրտչյանը վերջին անգամ ծնողի հետ մայիսի 13-ին է խոսել։ Ինտերնետը միացել է Վարդենիսի տարածքում: Որոշ ժամանակ անց գտել էին նաև զինծառայողի բջջային հեռախոսը։
Մկրտչյանը ծնվել է 2002 թվականին, զորակոչվել 2021-ին՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այսօր ՊՆ-ից հայտնել են, որ զինվորին գտնել դեռ չի հաջողվել։