Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 7 դահլիճ), դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսվում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ․ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան:
Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
«Այն մեղադրանքը, որն առաջադրված է ինձ, բացարձակ անհասկանալի է: Դա խիստ քաղաքական բնույթ է կրում՝ որպես քաղաքական տեռոր», - լրագրողների հետ զրույցում նշել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը և հավելել, որ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։