Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բարակել է մեր հիշողությունը. տեսանք այն, ինչը վատ երազում անգամ անհնարին էր թվում; Բարակել է մեր հիշողությունը՝ ու՜մ մտքով կանցներ, որ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ գեհենով անցած մեր պապերի թոռներից, ծոռներից մեկը անգամ՝ անկախ քաղաքական հայացքներից, կարող է մի օր համակրել դավաճանին ու կանգնել նրա կողքին։ Բարակել է մեր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ... Օրը ցերեկով տեսանք այն, ինչը վատ երազում անգամ անհնարին էր թվում...
Հ.Գ. ԵՐԵԿ, ՍԱՍՈՒՆՑԻ ԸՆԿԵՐՈՋՍ ՀՈԳԵՀԱՑԻՆ ԷՐԳՐԻ ԿԱՐՈՏԸ ԱՄՈՒՐ ՊԱՀԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՎԵՐՔԻՆ ԱՂ ՑԱՆԱԾԻ ՊԵՍ ՄՐՄՌԱԼՈՎ, ԱՍԱՑ.
- ԴԵՌ ՏԱՔ ԵՆ, ՀԵՏՈ ԿՀԱՍԿԱՆԱՆ, ԲԱՅՑ... ՈՒ՜Շ ԿԼԻՆԻ...
ԲԱՐԱԿԵ՜Լ Է ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...»։