կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 14:03
Հասարակություն

2021-ի հունվարից մինչև հունիսի 1-ը Covid-19-ի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 65 մլն դրամ պարգևավճար

2021-ի հունվարից մինչև հունիսի 1-ը Covid-19-ի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 65 մլն դրամ պարգևավճար

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: 

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր -4.572.317.358

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 1.286.016.534

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում-65.875.444

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն- 32.160.869

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն- 2.107.394.817

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 74.058.594

Բժշկական կենտրոնների վերանորոգում- 69.343.206

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ- 176.873.856

Հանրագումար- 8.384.040.678