Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ դատարանի առջեւ հավաքվում էին իմ աջակիցները, ասու էին պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու համար։ Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Հարավային Կովկասում բավարար պիցցա կա այսքան մարդու կերակրելու համար,-Երեւանի Հանրապետության հրապարակում, «Հայաստան» դաշինքի եզրափակիչ քարոզարշավի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են հարյուրավոր բնակավայրերում եւ հիմա արդեն շատ ավելի լավ գիտեն մարդկանց խնդիրները։
«Մենք սկսել ենք քարոզարշավը եւ ավարտում ենք հաղթարշավով։ Սա պայքար չի իշխանության համար։ Սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։ Երկրի առջեւ կանգնած է չորս հիմնական խնդիր՝ պաշտպանություն, սահմանների անվտանգություն, Ղարաբաղի ապագան, տնտեսքական վիճակը, գործաազրկությունը, արտագաղքը, ներքաղաքական գերլարված մթնոլորտը եւ ատելությունը, որը երեք տարի սերմանում էր այս իշխանությունը։ Այս իշխանությունը ի վիճակի չէ լուծում տալ այս խնդիրներին, որովհետեւ իրենք են այս հարցերը ստեղծել, առաջ բերել եւ սնում են մինչեւ այսօր։ մենք եկել ենք վերջ տալու ամեն ինչին։ Այսօրվա քաղաքական վերնախավը պիտանի է մի բանի համար՝ իրենք կարող են վատ օրինակ ծառայել»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում