կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 11:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արժանապատվություն չունեցավ կա՛մ ինքնասպանություն գործելու, կա՛մ հրաժարական տալու․ Հակոբ Մաթիլյան

Մենք ինչ էլ խոսենք՝ չենք կարող մոռանալ նոյեմբերի 10-ի առավոտը, երբ մենք արթնացանք արդեն մեկ այլ իրավիճակում, երբ ունեինք մի երկիր, որից արդեն չկար 10 հազար քառ․ կմ, չունեինք արդեն 5000 երիտասարդներ, 10 հազար վիրավորներ, կորածներ, գերիներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանը Արթիկում՝ «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպմանը։

«Դա մի իրավիճակ էր, որին չէինք հանդիպել արդեն Սարդարապատի ճակատամարտից հետո։ Սարդարապատի հերոսամարտին հաղթանակ կերտելով էինք հասել այդ օրվան»,-ասաց նա։

Դժբախտաբար, ասաց Հակոբ Մաթիլյանը, 2018 թ-ին՝ հեղափոխության անվան տակ, հեղաշրջում տեղի ունեցավ և ունեցանք իշխանություն, որը մեր գլխին չարիք դարձավ։ Չարիք դարձավ ու մեզ մատուցեց նոյեմբերի 10-ի առավոտը։

«Բայց մենք չենք ընկճվել, մենք 5000 տարի ապրած ժողովուրդ ենք՝ բոլոր կարողություններն ունենք հաղթահարելու դժվարությունները, միշտ եղել են մարդիկ, ովքեր կարողացել են այդ բեռը վերցնել և տանել առաջ»,-ասաց նա։

Հակոբ Մաթիլյանը նշեց, որ անցած 6 ամիսներին մենք փորձեցին հեռացնել այս իշխանությանը, բայց չհաջողվեց։

«Ինքն էլ արժանապատվություն չունեցավ կա՛մ ինքնասպանություն գործելու, կա՛մ հրաժարական տալու և այդպես հեռանալու ասպարեզից։ Եվ, ստիպված, մենք ունեցանք ընտրություն՝ ընտրությունների միջոցով նրան հեռացնելու»,-ասաց նա։

Հակոբ Մաթիլյանը ընդգծեց, որ ձևավորվել է «Հայաստան» դաշինքը, որը ֆավորիտ դաշինք է, որովհետև կազմված է շատ փորձառու կուսակցությունից՝ Դաշնակցությունից, երիտասարդ, բայց փորձառու կադրերով համալրված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից և ամենափորձառու հայ քաղաքական գործիչ՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից։

Մանրամասն՝ տեսանյութում․