կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-17 13:01
Հասարակություն

Գյումրիում դպրոցականն ինքնասպանություն գործելու նպատակով դեղահաբեր է խմել

Գյումրիում դպրոցականն ինքնասպանություն գործելու նպատակով դեղահաբեր է խմել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 16-ին, Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով:

Ժամը 16:00-ի սահմաններում նշված հիվանդանոցից Ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: 

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:

Գ. Շամշյանի տեղկեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ 17-ամյա տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: