|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 149-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը (1967 թ. ծնված Հ. Տ. ) ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է բազկերակները:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ Հ. Տ.-ը վնասել է բազկերակները:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տրամադրել է հոգեբանական աջակցություն: