|
Փոխարժեքներ
11 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Այսօր առավոտյան կայացավ հայկական սփյուռքի միջազգային համաժողովի առաջին պանելային քննարկումը, գրում է RADIO AYP FM-ը։
«Սփյուռքի ռազմավարական դերը ազգային խնդիրների լուծման գործում․ ի՞նչ պետք է լինի սփյուռքի քաղաքական օրակարգը»
Այս առաջին քննարկմանը մասնակցեցին բարձր մակարդակի մի շարք բանախոսներ՝
— Վահան Զանոյան՝ գրող, վերլուծաբան, տնտեսագետ և ազգային անվտանգության հարցերով խորհրդատու (Հայաստան/ԱՄՆ)
— Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
— Էլիզաբեթ Չոլջյան՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդակցության տնօրեն
— Ջոնաթան Շպանգենբերգ՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ
— Կիրո Մանոյան՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու (ՀՅԴ)
Պանելային քննարկումը վարեց դոկտոր Գևորգ Ղուկասյանը՝ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը (ՀՅԴ)
Սա կարևոր մտորումների և քննարկումների փուլ էր՝ ուղղված սփյուռքի միասնական քաղաքական տեսլականի ձևավորմանը՝ հայկական աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար։