Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Արարատի մարզի ուսուցիչներն իրենք էին հայտնվել սովորողի կարգավիճակում։ ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետները Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի շրջանակներում նրանց ուսուցանում էին աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, առողջ ապրելակերպի խթանման, առողջ սնուցման 12 սկզբունքների մասին։ Մասնագետները մանրամասնում էին ճարպակալման, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ֆիզիկական ակտիվության կարևորությունը մարդու առողջության պահպանման գործում։ Կարևորվել են նաև մարդու առողջության վրա համակարգիչների և բջջային հեռախոսների բացասական ազդեցության, դեռահասային տարիքում ծխախոտի, ալկոհոլի օգտագործման անդառնալի վնասակարության հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև բռնությանը և վնասվածքներին վերաբերող հարցերին։ Մարզի ավելի քան 55 մանկավարժներն ակտիվորեն մասնակցել են առողջ ապրելակերպին վերաբերող կրթական ծրագրին:
Քննարկվել է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով պատվաստումների հարցը։ Մասնագետներն ընդգծել են, ապացուցված է պատվաստումների անվտանգությունն ու արդյունավետությունը և աշխարհը լայնորեն կիրառում է այն։
Առողջապահության նախարարություն