|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն է ունեցել չպարտվելու Ղարաբաղյան պատերազմում:
«Առաջին հերթին չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, այն հնարավոր էր կանգնեցնել: Մենք այդպիսի հնարավորություններ ունեինք: Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, ապա այստեղ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 19-ին»,- ասել է Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժել է այս առաջարկը՝ պատճառաբանելով, թե կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան ու դավաճան կանվանեն:
«Մենք ավելին ենք կորցրել, քան եթե այդ ժամանակ պայմանավորվեինք․ նրան դավաճան անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ»,- ասել է Քոչարյանը: