Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին, փոխանցում է БЕЛТА-ն։
«Մենք սրան բացարձակ հանգիստ ենք արձագանքում, Կազանում նախագահների հետ քննարկել ենք այս խնդիրը, ոչ ոք չի խելագարվել, Հայաստանը պետք է լինի ՀԱՊԿ-ում։ Մենք ոչ ոքի չենք վռնդում, մենք միշտ աջակցում ենք, աջակցել ենք և կջակցենք՝ որպես մեր դաշնակցի։ Եթե չեն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է պետության ղեկավարը։
«Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել», - պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։
Նա նշել է, որ Հայաստանում իշխանական համակարգը կառուցված է այնպես, որ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը պետք է որոշվի խորհրդարանում։
«Այնտեղ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել՝ մտնել, թե դուրս գալ։ Այնտեղ խորհրդարանն է որոշում կայացնում։ Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանում խելամիտ մարդկանց մեծամասնություն կա։ Մեր դեմ, ՀԱՊԿ-ի դեմ վիրավորանք չի կարող լինել»։
«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։