Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մի քանի օրից Սոչիում ՌԴ-ի և Թուրիքայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը
Ինչպես գրում է tsargrad.tv-ն, Լավրովը մանրամասնել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբի հարցում ստանձնած պարտավորությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկը:
Խոսքը Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովման պարտականությունները կիսում են Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ:
«Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ուժ է կիրառում`ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջներին համապատասխան: Փաստաթուղթը նախատեսում է ահաբեկիչների դեմ անզիջում պայքար: