Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենավաճառ Փաշինյանի ընտրացուցակն է համալրել նաև բարոյականության հետ խնդիրներ ունեցող ևս մեկ անձ՝ 2000-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ-զինված ուժերի թիկունքի պետ աշխատած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը:
Հիշեցնենք՝ երբ օրերս Փաշինյանը հայտարարեց, թե զինվորներն էնքան սոված էին, որ երբ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էին, իսկ նրա խունտայի մի ուրիշ դուրսպրծուկ՝ Ալեն Սիմոնյան անունով, շեֆին «հիմնավորելու» համար հայտարարեց, թե իբր 2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս ունեցել է ուտելիքի խնդիր, Գագիկ Մելքոնյանը ծափահարում էր՝ հավանաբար, բարոյականության կորստից կուրանալու պատճառով չհասկանալով, որ դա հենց իրեն է ուղղված:
Փաստենք նաև, որ 2008 թ. Գագիկ Մելքոնյանին ազատեցին աշխատանքից, քանի որ դավաճանել էր զինվորականի իր երդմանն ու ԼՏՊ-ի հետ փետրվարին պատրաստվում էր հարվածել պետությանը՝ թիկունքից: Դրանից հետո սա, բնականաբար, դարձավ «ընդդիմադիր գործիչ»: Այժմ էլ գերագույն դավաճանի ցուցակում 16-րդն է:
3 էջից բաղկացած հայտարարագրում Մելքոնյանը նշել է, որ ունի մեկ բնակարան Երևանի ծայրամասերից մեկում՝ Շերամի փողոցում, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում` 1 առանձնատուն, որի համասեփականատերն է, և 30 հեկտար մակերեսով հողատարածք:
Մելքոնյանը շարժական գույք չի հայտարարագրել, 8 մլն դրամը գերազանցող գույք ևս չի նշել: Նա եկամուտ ստանում է Սոցապնախարարությունից՝ որպես թոշակ 2 մլն 806 հազար 800 դրամ: Պատգամավորի թեկնածուն, որպես եկամուտ, հայտարարագրել է նաև 15 մլն դրամ, որը ստանում է հողի մշակումից և գյուղմթերքի իրացումից:
Հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ Մելքոնյանը նշել է, որ իր դրամական միջոցները կազմում են 17 մլն դրամ: Եվս մեկ ՍՊԸ-ում Մելքոնյանը 100 տոկոս փայատեր է: