կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 10:13
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը նորհաճնցիներին խոստացավ քաղաքում ադամանդակործությունը վերականգնել

Այս քաղաքն ադամանդագործների քաղաք է, բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվել հենց այստեղ. Նոր Հաճն քաղաքում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ ադամանդագործության ոլորտում աշխատում էր մոտ 4000 մարդ, իսկ այսօր մնացել է նախկին ծավալների ընդամենը 7-10 տոկոսը։

«Արդար չէ այդ մասնագետների հանդեպ, նրանք այսօր մնացել են անգործ և ստիպված են մեկնել հայրենիքից՝ ուրիշ տեղ աշխատելու համար։ Աշխատանքը պետք է բերել մարդու մոտ, այլ ոչ թե ամեն մեկն աշխարհով ընկնի` այդ աշխատանքը փնտրելու։ Փորձելու ենք, և համոզված եմ, որ ի վիճակի ենք անել։ Այս ոլորտում ձեր ունեցած փառքը վերականգնվելու է։ Մենք գալիս ենք ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, տարեկան տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար, գալիս ենք գործազրկության դեմ պայքարելու և արտագաղթը կանխելու համար»,- հայտարարեց Քոչարյանը։