|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԵԱՀԿ հայկական պատվիրակության հերթական հաջողության մասին:
«Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը` ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։
Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ վերջին…պարզապես չենք հասցնում պատմել, մանրամասները հետո»,- գրել է նա: