Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մենք նրան սկզբում կբուժենք ալկոհոլիզմից, հետո հոգեկան պրոբլեմներից, հետո կդատենք, կուղարկենք մեկուսարան: Իր տեղը այնտեղ է: Բայց այսօր նրանից չենք խոսելու: Ինչո՞ւ «Հայաստան» դաշինք, որովհետեւ մենք տարբերվում ենք բոլորից: Տարբերվում է մոտիվացիայով: Մենք ունենք հստակ ծրագիր, կարգապահություն, հստակ դիրքորոշում եւ բովանդակություն: Մենք ունենք ամենաուժեղ թիմը,-Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դաշինքը ունի պատրաստի 2-3 կառավարություն՝ որպես ռեզերվ՝ հաշվի առնելով դաշինքի ներկայացուցիչների անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը:
«Մենք վերականգնելու ենք բանակը, դարձնելու ենք ավելի ուժեղ, քան մինչեւ 2018 թվականը: Վերականգնելու եւ զարգացնելու ենք տնտեսությունը: Մենք վերականգնելու ենք Հայաստանի հեղինակությունը, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն բոլորը»,-հայտարարեց Վահե Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում