կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 17:59
Քաղաքական

Դուք չեք կարող անտարբեր մնալ հազարավոր զոհերի, տարածքների կորստին․ Ռոբերտ Քոչարյան

Մենք գերագնահատում էինք այն ազդեցությունը, որը, թվում է, թե այս իշխանությունն ուներ։ Ուղղակի կար ագրեսիվ փոքրամասնություն, եւ նրանք փորձում են այդ ագրեսիվությամբ, չարությամբ օրակարգ պարտադրել ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ այսօր երկիրը փոխվում է, ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս, եւ այսօր օրակարգ թելադրողը մենք ենք,-ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դաշինքի առաջնորդի խոսքով՝ օրակարգ թելադրողը այն ժողովուրդն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստներին, հազարավոր զոհերին, վիրավորներին, մեր՝ նաեւ նախկինում ունեցած նվաճումների կորստին։

«Ես կցանկանայի մի հարց ուղղել ձեզ․ դուք գո՞հ եք երկրում ստեղծված իրավիճակից։ Դուք հպա՞րտ եքէ մեր պարտությունով։ Եթե ոչ, ապա ինչպե/ս է դա արտահայտվելու ձեր գործունեության մեջ։ Մենք ձեզանից ակնկալում ենք մի բան․ այս ընտրությունների ժամանակ լինել ազնիվ, մի կողմ դրեք բոլոր վախերը, վախենալու տեղ չմնաց։ Մեծ լավատեսություն ու ակնկալիք ունեմ ընտրություններից»,-ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։