|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ-ն առաջին տարին ու առաջին օրը չէ, որ քննադատում է գործող կառավարության գործունեությունը և կառավարության ղեկավարին` սկսած նրա ծրագրից, վերջացրած իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Տիգրան Ուրիխանյանի խոսքով` երկրի վիճակը վատթարանում է, քաղաքացու կենսակերպը` նույնպես, հետևաբար` բոլոր կարծիքները կարելի է համադրել ու եզրակացնել, թե Ռոբերտ Քոչարյանի որ կարծիքն է ԲՀԿ-ի համար ընդունելի:
«ԲՀԿ-ն տեսնո՞ւմ է քաղաքական հավակնություններ Ռոբերտ Քոչարյանի կողմից» հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Դա արդեն այլ հարց է: Ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանի Ռոբերտ Քոչարյանը` իր լիազորված անձանց միջոցով»: Ըստ պատգամավորի` Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորությունն է, ով անտարբեր չէր կարող մնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ: «Տրամաբանական չէր լինի, որ Ռոբերտ Քոչարյանն անտարբեր մնար վարչապետի սուտ, կեղծավոր արդարացումների հանդեպ, որոնցով նա հանդես եկավ հայտնի ասուլիսի ժամանակ` փորձելով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը տեղափոխել այլ ուսերի վրա»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը: