կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 09:00
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ ուսերին դրվեց կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների պատասխանատվությունն ու մեղավորությունը․ «Փաստ»

Ո՞ւմ ուսերին դրվեց կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների պատասխանատվությունն ու մեղավորությունը․ «Փաստ»

«Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս:

Որովհետև ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը, իսկ նշյալ «54 տոկոսը» հենց այդ հիսուն տոկոսից է: Եթե դրան գումարում ենք, որ այս ընտրություններն արդեն որակվել են որպես Հայաստանի պատմության մեջ ամենավիճահարույցը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահել է մեր քաղաքացիների մոտ 20-25 տոկոսի քվեով: Այդուամենայնիվ, անկախ վերը նշված հանգամանքներից, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրել, որ, նույնիսկ հավանական ընտրախախտումները չհաշված, մոտ 500-600 հազար ՀՀ քաղաքացի քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օգտին, անկախ նրանից՝ դա արել են ստիպված, հարկադրված, թե ի սրտե:

Այսինքն, այդ մարդիկ պատրաստ էին Փաշինյանի հետ կիսել խայտառակ պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի մի մեծ հատվածի կորստի, անվտանգության խարխլման մեղքն ու պատասխանատվությունը: Եվ նույնիսկ այդ պարագայում հանրությանը որակումներ տալը լավագույն ճանապարհը չէ: Ու դա վերաբերում է բոլոր կողմերին: Մենք այլ ժողովուրդ չունենք, լավ թե վատ, սա մենք ենք՝ տարբեր շերտերով, մտավոր տարբեր ունակություններով, տարբեր պատկերացումներով, իրականության տարբեր ընկալումներով: Պարզապես հարկավոր է եզրակացություններ անել ու ճիշտ աշխատել հանրության հետ՝ նրա մի հատվածին «նիկոլիզմի» մակարդակից փրկելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։