կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 16:31
Քաղաքական

Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես․ Ռուբեն Մելիքյան

Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։

Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, դեմ առ դեմ վիրավորանքին համարժեք արձագանքելու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, խոսքը գետնով չտալու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, և այլն։

Ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Շիշ բռնողը Գեներալ-գնդապետ Օհանյանին անուղղակիորեն անվանեց «դավաճան» և ուղղակիորեն՝ «արա»-ով դիմեց։ Ու այդ վիրավորանքին գեներալը արձագանքեց շատ համարժեք։ Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև՝ իրենց խոսքը գետնով տալով։

Այսքան բան»։