|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 20-ի ընտրություններում «Համերաշխություն» կուսակցությունը սատարելու է «Հայաստան» դաշինքին՝ ի դեմս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ըստ Yerkir.am-ի այս մասին հայտարարություն հրապարակեց կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են բազմաթիվ հանդիպումների արդյունքում՝ խնդիրը քննարկելով համակիրների և հասարակության տարբեր շերտերի հետ։
«Մենք հունիսի 20-ին կազատվենք այս իշխանությունից և կունենանք իրական հաղթանակ»,-ասաց Սարգիս Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցական կառույցները և ակտիվիստները առաջիկայում կանցնեն շատ ակտիվ գործողությունների՝ մայրաքաղաքում և մարզերում։
Հայտարարությունում ասվում էր, որ իրենք սատարում են «Հայաստան» դաշինքին, քանի որ վտանգված է մեր սերունդների ապագան, մեր հայրենիքի լինելիությունը և այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը այդ դաշինքին միանալն է՝ ԱԺ-ում որակյալ մեծամասնություն ձևավորելու ակնկալիքով։
Նրանք կոչ արեցին իրենց բոլոր անդամներին և համակիրներին ընտրություններում ձայնը տալ «Հայաստան» դաշինքին։
Մանրաամասն՝ տեսանյութում․