կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 22:13
Հասարակություն

Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման

Արցախի ԱԺ-ի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի Հանրապետության ԱԺ ֆեյսբուքյան էջը, տեղադրել են ադրբեջանական դրոշ ու հնչեցրել սպառնալիք պարունակող կոչեր: Հաքերները վերջնաժամկետ են ներկայացրել ԱՀ բնակչությանը, հորդորել են, որ նրանք լքեն իրենց բնակավայրերը: 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, նշելով. «ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:

Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»:
 

Արցախի ԱԺ–ն է հանդես եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։

Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։