|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին: Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ: Ես իմ ներողամտությունն եմ հայցում իմ բոլոր ընկերներին, որոնց իմ անունից նման բովանդակությամբ նամակներ են հասցեագրվել:
Վստահ եմ, որ իմ ընկերները չեն կասկածում, որ ինքս չէի կարող լինել դրանց հեղինակը: Ես կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ… Թեև այս ամենին, ես պատրաստվում եմ հետամուտ լինել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնաբերելու մեղավորներին` ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նպատակով պատրաստում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը, թեև վերը նշված գրությունը նույնպես կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին»: