|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Համագործակցության լավ փորձ կա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում. հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին:
Նա նշել է, որ եռակողմ ձևաչափի շրջանակներում իրականացվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, Հարավային գազային միջանցք նախագծերը։ «Հարավային գազային միջանցքն ամենահաջողվածներից և ռազմավարական առումով կարեւոր նախագծերից է: Նման նախագծերով մենք պետք է բարձրացնենք տարածաշրջանի գրավչությունը: Այս նախագծերը հիմք են Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով հավասարապես հաջողված նախագծերի իրականացման համար»,- ասել է Զալքալիանին:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թուրքիան սատարում է Թբիլիսին որպես Հարավային Կովկասի երեք երկրների երկխոսության հարթակ ներկայացնելու նախաձեռնությանը։ «Դա շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ Թուրքիայի աջակցությունն այդ պլատֆորմն ավելի արդյունավետ կդարձնի»,– նշել է նա։