Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մտահոգիչ է, երբ Լիպարիտյանի նման մեկը գալիս է Հայաստան ու ասում, թե 44-օրյա պատերազմից, Արցախյան 30-ամյա պայքարից ու բազմաթիվ զոհերից հետո, Ադրբեջանից ու Թուրքիայից ինքը վտանգ չի տեսնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը։
«Այսինքն՝ 1-ին գլխավոր հողատուի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը նման տեսակետ է ունեցել ի սկզբանե, եւ ՀՀ-ն ձեւավորման պահից՝ 1991-ից, այս ուղղությամբ են փորձել տանել։ Եւ հիմա լիպարիտյանների և տեր-պետրոսյանների ձագերը իրականացրել են այդ ծրագիրը», – ասել է Եսայանն ու ավելացրել, որ նրանք գոնե ինտելեկտ ունեին, հասկանում էին, որ զոհեր կլինեն, ինչ -որ բարոյական արգելքներ ունեին, իսկ սրանք չունեն այդ արգելքները։
Բանախոսը կարծում է, որ իշխանությունների գնացքը գնացել է, ինչը իրենք եւս զգում են, իսկ դրա վկայությունն իրականացվող կալանավորումներն ու ձերբակալություններն են։
«Նիկոլը կենդանական վախ ունի բանտից, ու նա ապշում է, երբ իր շանտաժներից հետո մարդիկ չեն վախենում բանտից։ Օրինակ՝ Մասիսի քաղաքապետի հաղթանակը տոնող ժողովուրդը ինչ է, եթե ոչ դիմադրության տեղական օջախ, նույնը՝ Վանաձորը, Եղեգնաձորն ու Ապարանը, նույն Վարդենիսը, որտեղ բացահայտ ապօրինի ձերբակալություններով փորձում են վախեցնել։ Սրա համար պատասխան են տալու թե՛ դատավորները, թե՛ քննիչները»,- հայտարարել է դաշնակցական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։