Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս իշխանությունն արդեն իսկ անցյալում է, եւ պետք չէ նրանց վրա ուշադրություն դարձնել։ Պետք է շեշտը դրվի ծրագրերի, վերելքի հեռանկարի վրա։ Այն երաշխիքները, որ տվել են «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ մենք ձգտում ենք արժանապատիվ խաղաղության, սահմանների անվտանգությանը, եւ այդ ամենին, վստահաբար, հասնելու ենք,-«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի Կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը շարունակում է իր արատավոր գործունեությունը՝ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների վրա ճնշում գործադրել, ստիպել՝ քարոզ իրականացնել Փաշինյանի համար։ Արամ Վարդեւանյանն ասաց՝ այդտեղ ներգրավված է նաեւ ԱԱԾ-ն, որը, փոխանակ երկրի առջեւ ծառացած անվտանգության հարցերը լուծելուն, ճնշում է ուսուցիչներին ու տնօրեններին։
«Քաղաքացին, ինչ է որ իրենց դուր չեկող արտահայտություն է անում կամ կարծիք է հայտնում, այդ անձի հետեւից տասնյակ իրավապահներ կամ թիկնապահներ վազում են՝ ծեծելու համար։ Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում են գտնվում հազարավոր արցախցիներ։ Մարդիկ համարվում են ՀՀ քաղաքաքցիներ, որոնք կարող են մասնակցել ընտրություններին։ Մենք ունենք տեղեկություններ, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը երբ տեսնւմ է, որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներն են դիմում ներկայացնում, որպեսզի ընդգրկվեն ընտրողների ժամանակավոր ցուցակում, նրանց դիմումը ամեն կերպ փորձում են չվերցնել՝ զրկելով մեր հայրենակիցներին ընտրելու իրավունքից։Սա անթույլատրելի է, ապօրինի է»,-նշեց «Հայաստան» դաշինքի Կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ ովքեր իրենց անունը չեն գտնում ընտրացուցակներում, պետք է դիմեն տարածքային անձնագրային բաժին եւ ընդգրկվեն ցուցակում։
Մանրամասն՝ տեսանյութում