Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը հայտնել էր, որ իր տնօրինության տակ է գտնվում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց:
Դրանով ցույց էինք տվել, թե ինչպես է վարչապետը երախտահատույց լինում իր հետ հանդիպումներին «ինքնակամ» ներկայացած քաղաքացիներին:
Այն, որ Փաշինյանին ծառայող որոշ ստրկամիտներ կամ մոլորյալներ հատուկ առաքելությամբ կամ դերակատարությամբ ներկայանում են նրա մարզային այցելություններին՝ ինչ-որ տպավորություն հաղորդելու համար, դրանում կասկած լինել չէր կարող: Բայց պարզվում է՝ ուժային կառույցների որոշ ծառայամիտներ ոչ միայն իրենք են ցուցադրվում կամ ծառայություններ մատուցում 10.000 քառակուսի կմ հայրենիք թշնամուն վաճառած կապիտուլյանտին, այլև սեփական երեխաներին են ներքաշում այդ ստոր արարքների մեջ:
Ստորև ներկայացնում ենք փաստ առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի որդին, իբրև գավառցի աշակերտ, բերվել է Փաշինյանի հետ հանդիպմանը, և, որի հետ նշված թատրոնի գլխավոր պրոդյուսեր Փաշինյանը ջերմորեն զրուցում է:
Պարզորոշ է՝ ազգային արժանապատվություն ունեցող ցանկացած ոք հազիվ թե սեփական երեխային ուղարկեր հայրենավաճառին ողջունելու, և ուժային կառույցների ներկայացուցիչները, փաստորեն, ոչ միայն իրավական ոլորտում են Փաշինյանի դավադիր քմահաճույքները կատարում, այլև ձեռքի հետ մատուցում են նաև կողմնակի ծառայություններ՝ օգտագործելով սեփական երեխաներին:
Վ. Սարգսյան