կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 11:36
Առանց Կատեգորիա

Շ. Թորոսյանը թաքցնում է պատերազմի օրերին ստացած պարգևավճարների թիվը

Շ. Թորոսյանը թաքցնում է պատերազմի օրերին ստացած պարգևավճարների թիվը

ՀՀ Ազգային ժողովի նիկոլական պատգամավոր Շիրակ Թորոսյանը թաքցնում է, թե որքան պարգևավճար են ստացել ինքն ու իր օգնականը պատերազմի ամիսներին։ Yerkir.am-ի հարցմանը՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քանի՞ օգնական և խորհրդական, քարտուղար և գործավար ունի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, և որքա՞ն դրամ պարգևավճար են ստացել նրանք (ներառյալ՝ պատգամավորը) 2020 թ. սեպտեմբեր - 2021 թ. մարտ ամիսների ընթացքում, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանել է, որ Շիրակ Թորոսյանի և վճարովի հիմունքներով օգնականի պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման (տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձանց համաձայնությամբ):

Այսինքն՝ պատերազմի ծանրագույն փուլում, երբ հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար էր մղում Արցախում, և անգամ թոշակառուներն էին օգնություն հասցնում ճակատ, Շիրակ Թորոսյանն ու նրա օգնականը պարգևավճարներ էին ստանում պետական բյուջեից: Թե ինչո՞ւ, դա թող մեկնաբանեն իրենք: Ավելին՝ Շիրակ Թորոսյանը և նրա օգնականը չեն տվել իրենց համաձայնությունը, որպեսզի հրապարակվեն այդ թվերը, և հասարակությունն իմանա, թե այսօր ովքեր են կանգնած ազգադավ Նիկոլի կողքին և ինչի համար:

Yerkir.am-ը խնդրել էր ներկայացնել, թե որքան են կազմել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գործուղումներին հատկացված դրամական միջոցները նույն շրջանի համար: 

Արդեն անդրադարձել էինք, որ պատերազմի թեժ օրերին, երբ անգամ դպրոցական մանկահասակ երեխաներն էին փող հավաքում և օգնում ռազմաճակատին, Շիրակ Թորոսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու շուրջ մեկ տասնյակ սորոսական ու այլ պատգամավորներ հոկտեմբերի 17-ին Արցախ էին գործուղվել՝ ներկայացուցչական ծախսերը, ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը «քերելով» պետական բյուջեից:  

Պարզվեց՝ պետական միջոցներով այցը միակը չի եղել: Թեև ԱԺ աշխատակազմը պատասխան նամակում (ստորև տե՛ս նամակի պատասխանը) չի նշել դրա մասին (միտումնավո՞ր, թե՞ ոչ՝ չենք կարող ասել), այդուհանդերձ, ԱԺ նախագահի կարգադրությամբարյունալի պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝  2021 թվականի հունվարի 15-17-ը, կրկին ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը վերցնելով պետական բյուջեից, Շիրակ Թորոսյանն ու նիկոլական խունտայի անհայրենիք-հայրենավաճառ Անդրանիկ Քոչարյանը, նրանց հետ նաև թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու ֆրակցիայի մի քանի մանր հայրենադավներ (Նազելի Բաղդասարյան, Վիկտոր Ենգիբարյան, Արուսյակ Ջուլհակյան և այլք), վերստին գործուղվել են Ստեփանակերտ:

ԱԺ աշխատակազմի պատասխան նամակում նշված է նաև, որ Շիրակ Թորոսյանը ղրղզների երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար  2021 թ. հունվարի 7-11-ը գործուղվել է Բիշքեկ, և նրա ավիատոմսի արժեքը կազմել է 510.000 դրամ:

Հիշեցնենք՝ կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունից, Արցախի, Սյունիքի դիրքերի դավաճանաբար հանձնումից հետո Շիրակ Թորոսյանը ոչ միայն դուրս չեկավ թուրանական շահերը սպասարկող «Իմ քայլը» խմբակցությունից, այլև ամիսներ անց՝ ս.թ. ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեց հայրենիքի գլխավոր դավաճանին:

2021 թ. մայիսի 26-ին պարզվեց նաև, որ Շիրակ Թորոսյանը ոչ միայն չի զղջացել Նիկոլին ծառայելու միջոցով հայրենիքի դեմ գործած իր արարքների համար, այլև հպարտորեն պատրաստվում է վերստին քայլել Հայոց պատմության մեծագույն դավաճանների հետ. նա զբաղեցնում է հայրենիքը կործանման տանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 26-րդ տեղը:

 

Վ. Սարգսյան

 

Нет описания.