|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը, Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, 38 է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց՝ գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալու, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:
Մենք 2021-ին պատրաստել ենք նյութեր հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացման վերաբերյալ, որոնք տարածվել ն ՄԱԿ-ում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, նաեւ՝ արձանագրում ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,- ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել: