Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարարությունում տիրող իրավիճակի մասին: Մի քանի աղբյուրներից հաստատված տեղեկատվություն: Նախ՝ նախարար Այվազյանը հրաժարական տվեց Փաշինյանի այն խոսքերից հետո, որ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված է սահմանազատման և հողերի հանձնման վերաբերյալ դիրքորոշումը: Այվազյանը շատ կոշտ կերպով տեղն է դրել Փաշինյանին և ասել, որ չի աշխատի ազգի դավաճանի հետ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։
«Այվազյանի բոլոր տեղակալները հրաժարական են տվել այս երեկո: Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ նույնպես կտրականապես հրաժարվել են աշխատել Փաշինյանի հետ և հրաժարական են տվել․ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, Ավստրիայում դեսպանները հրաժարական են տվել: Կա միայն մեկ բացատրություն՝ ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանազատմանը, քանի դեռ Արցախի կարգավիճակը հստակորեն չի լուծվել: Ինչպես ասում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը դավաճանական պայմանագիր ստորագրի, Արցախի մասին կարելի է մոռանալ: Իրադարձությունների կատալիզատորը այն փաստն էր, որ Փաշինյանը որոշել է սադրանք կազմակերպել և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ներքաշել իր ինտրիգների մեջ»,– գրում է Գաբրելյանովը։
Դրանից հետո նա ևս մեկ գրառում է արել ԱԳՆ–ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։
«Թեմայի շարունակությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության վերաբերյալ: Կատաղի ճնշում է սկսվել Այվազյանի տեղակալների և բոլոր դեսպանների վրա: Սպառնալիքները կիրառվել են ոչ միայն աշխատակիցների, այլ նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Փաշինյանի ոտքերի տակ հողն այրվում է, և նա պատրաստ է ցանկացած ստորության: Ըստ Նիկոլի շրջապատից աղբյուրների՝ Փաշինյանը հիստերիկորեն զանգահարում է անվտանգության բոլոր պաշտոնյաներին և պահանջում ճնշում գործադրել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների վրա»,– նշել է Գաբրելյանովը։