Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկական զինված ուժերի պահպանության տարածքում ադրբեջանցիները մտնում, առեւանգումը եւ գերեվարում են հայ զինծառայողներին. ՊՆ-ն հաստատել է, այլապես մենք չէինք հավատա, որ կարող են մտնել ՀՀ ԶՈՒ պահպանության տարածք, առեւանգել, գետնին պառկեցնել 6 զինվորի եւ առեւանգել. Սա այլեւս աղետ է, անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանել են զինվոր, ամեն օր՝ տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են պահպանության տարածք ու գերեվարել են: Սա կանգնեցնել է պետք: ՊՆ-ի ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, որ՝ կոչ ենք անում Ադրբեջանի զինուժին վերադառնալ, այլապես, այլապես, այլապես… Այլապեսը մենք չենք տեսնում: Սա մեկ բանի վկայությունն է, որ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, հետո ասում եք՝ կա ապագա: Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագան»,- ասաց նա:
Սրան արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով. «Հարգելի՛ տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ, որ ատելության խոսք չտարածեք, հատկապես՝ ՀՀ ԱԺ-ից: Դա հարիր չէ ձեր կարգավիճակին թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես այն հանձնաժողովի նախկին նախագահ, որը ներկայացնում էիք դուք, եւ որի անդամ եք այսօր դուք»: