Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Իրանի իշխանությունները կշարունակեն ակտիվորեն աջակցել ՀԱՄԱՍ շարժմանը, որը վերահսկում է Գազայի հատվածը: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Պաղեստին ժողովրդին և ՀԱՄԱՍ-ի խիզախ շարժմանը... Իրանը չի հրաժարվի իր դերից այս հարցում»,- Սալամիի խոսքերն է մեջբերում պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը:
Իր հերթին, Հանիան «խորին երախտագիտություն է հայտնել Իրանին` Պաղեստին ժողովրդին և ՀԱՄԱՍ-ին ցուցաբերած օգնության համար»:
Ռադիոկայանը նշում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ Հանիան, խոսելով Իսրայելի ու պաղեստինյան արմատական խմբավորումների միջև հրադադար հաստատելու կապակցությամբ, շնորհակալություն էր հայտնել Իրանի իշխանություններին ֆինանսական աջակցության և ՀԱՄԱՍ-ի համար զենք մատակարարելու համար: