կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-12 16:20
Հասարակություն

Հայաստանը կշարունակի օգնել ՄԱԿ-ի հումանիտար համակարգին

Հայաստանը կշարունակի օգնել ՄԱԿ-ի հումանիտար համակարգին

Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաեւ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ. հայտնում են ԱԳՆ-ից:


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում  նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988թ. աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված ազգաբնակչության տառապանքներն ու կարիքները:

 

Դեսպան Նազարյանը հավաստիացրեց, որ նախորդ տարիների օրինակով, 2013թ.-ին եւս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին, ինչպես նաեւ դրվատանքի խոսքեր հղեց ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար, ԳՔ տեղակալին` արտակարգ իրավիճակներում արագ եւ կանխարգելիչ արձագանքման խթանմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական միջոցներն արդյունավետորեն կառավարելու համար: