Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արթուր Ջ.-ն հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հիշյալ հիմնարկում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալ իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել, ինչի արդյունքում ինքը 2015 թվականի նոյեմբերի 5-ին կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել, որը կանխել են նույն հիմնարկի ծառայողները, սակայն իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և դեպքին օրինական ընթացք չեն տվել:
Դատապարտյալ Արթուր Ջ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: