|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Անկարան ամբողջությամբ մերժում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հայտարարությունները՝ արված ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից (հակասեմականության մասին): Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ «հակասեմականություն» հասկացության էությունը խեղաթյուրված է: «Այս տերմինն օգտագործվում է որպես պատրվակ՝ արդարացնելու համար Իսրայելի գործողությունները և նվազեցնելու ճնշումը (Թել Ավիվի վրա)՝ կապված էթնիկական, կրոնական և մշակութային զտման քաղաքականության հետ»,- ասվում է փաստաթղթում:
«Թուրքիայի առաջնորդին անհիմն մեղադրանքների փոխարեն ԱՄՆ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն՝ դադարեցնելու Իսրայելի հարվածները խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը: