կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 13:15
Քաղաքական

Ո՞վ էր քարկոծում Սերժ Սարգսյանին՝ հող տալու համար, մեկի անունը տվեք․ իմքայլական պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չի հիշում, թե ինչպես էին ներկայիս իշխանության պաշտոնյաները քննադատում ՍերԺ Սարգսյանին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ 400, թե 800 հա հող զիջելու համար։

«Ո՞վ, ո՞վ էր մեղադրում նրան, մեկի անունը տվեք էլի, տենց ասելով չի։ Նիկոլ Փաշինյա՞նն էր մեղադրում»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարություն՝ Ադրբեջանին տալով Արցախի 75 տոկոսը, իսկ այսօր վտանգված է արդեն Հայաստանի Հանրապետությունը․ ադրբեջանական զորքն արդեն մի քանի  օր է՝  ներխուժել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր՝ Հայաստանի սուվերեն տարածքներ։  

Լիանա Սարգսյան