Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար: Չնայած Արցախի իշխանություններն ու առաջին հերթին Արայիկ Հարությունյանը, այդ իրավիճակով պայմանավորված, մտահոգություններ ունեն, որովհետև ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու նաև իրենց իշխանությունը, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց: Նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային աջակցությունը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծված զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել:
Թե ինչ վերջնական որոշում կկայացնեն Արցախի իշխանությունները, կերևա առաջիկա օրերին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում