|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարդացել պատերազմում զոհված Կարեն Բադոյանի անունը:
Զոհվածի հայրը` Սասուն Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել ։
Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից, կատարելով առաջադրանքը, փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում։ Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական, բայց աչքիս տեղում մարդ չկա»։