|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ-ի ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը. ըստ Yerkir.am-ի` տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:
«Կամավորական շարժում» ՀԿ-ն ստեղծվել է Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքով։ Սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների սկզբից ի վեր արդեն երկու վաշտ է ուղարկվել մարտական գործողությունների թատերաբեմ՝ շուրջ երկու հարյուր կամավոր։
Նշենք, որ «Կամավորական շարժում» ՀԿ-ն ստեղծվել է 2019 թ.-ին։