|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Կամավորական շարժում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի հրամանատար, ՀՀ և Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):
Հայրենիքի նվիրյալ մեր ընկերը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտանության գործում:
Բացահայտ քաղաքական դրդապատճառներով և սուտ մեղադրանքների հիմքով այսօր Աշոտ Մինասյանը անազատության մեջ է: Մեր երկրի համար այս ճակատագրական պահին, երբ Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք գտնվում՝ Հայրենիքի նվիրյալ կամավորը չի կարող լինել ճաղերի հետևում:
«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:
«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպություն
21.12.2021 թ.